Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ մեծացնել զենքի վաճառքը
ԱՄՆ-ը մտադիր չէ ավելացնել զենքի վաճառքը, բայց պատրաստ է պահպանել իր դիրքն այս ոլորտում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության տնօրեն Հայդի Գրանտը՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան ինստիտուտում տեսակոնֆերանսի ժամանակ:
«Չեմ կարծում, թե [զենքի] վաճառքը մեծացնելու համար չափազանց մեծ ճնշում կա», – ասել է նա՝ պատասխանելով իր գերատեսչության վրա ԱՄՆ վարչակազմի կողմից հնարավոր ճնշում գործադրելու մասին հարցին՝ այս ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցության պայմաններում: Գրանտը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել իր դիրքերը զենքի վաճառքում, քանի որ իր միջազգային գործընկերները հետաքրքրված են ամերիկյան զենքի ձեռք բերումով։
Նա հավելել է, որ գերատեսչությունը կշարունակի աջակցել համաշխարհային շուկայում զենքի ամերիկյան արտադրողներին: