«Յուվենտուսի» սեփականատեր. Ամբողջ աշխարհը ցանկանում է, որ Պիրլոն ձախողվի «Յուվենտուսում»
Թուրինի «Յուվենտուսի» սեփականատեր Անդրեա Անյելին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի աշխատանքի մասին:
«Ամբողջ աշխարհն անհամբերությամբ սպասում է, թե երբ է Պիրլոն ձախողվելու «Յուվենտուսում»: Բոլորը լավ գիտեն, որ նա չի հասցրել նախամրցաշրջանային հավաք անցկացնել ակումբի հետ:
Այնուամենայնիվ, ես տեսնում եմ, թե ինչպես է աշխատում Պիրլոն և վստահ եմ, որ նա ուրախություն է պատճառելու ակումբի երկրպագուներին»,- Անյելիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Անդրեա Պիրլոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: