Իսրայելի խորհրդարանը հաստատել է ԱՄԷ-ի հետ խաղաղության համաձայնագիրը
Իսրայելի Կնեսետը (խորհրդարանը) հինգշաբթի օրը հաստատել է հրեական պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև հարաբերությունների կարգավորման մասին սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը: Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը:
Ըստ նրա՝ միապալատ խորհրդարանի 120 անդամներից 80-ը պաշտպանում էին ԱՄԷ-ի հետ խաղաղության պայմանագիրը, 13-ը դեմ էին: Կնեսետում հաստատվելուց հետո փաստաթուղթը վերջնական վավերացման կներկայացվի Իսրայելի կառավարությանը՝ հայտնում է ռադիոկայանը: