Australian Open-ի տնօրենը նշել է՝ որ դեպքում կանցկացվի մրցաշարը 2021 թվականին
Australian Open-ի տնօրեն Կրեգ Թայլին միայն 1 դեպքում է հնարավոր համարում մրցաշարի անցկացումը 2021 թվականին:
«Եթե Ավստրալիայի իշխանությունները համաձայնվեն, որ թենիսիստներն և մրցաշարի մյուս մասնակիցները 2 շաբաթ չգտնվեն կարանտինում, ապա հնարավոր կլինի անցկացնել մրցաշարը, հակառակ դեպքում մարզիկները կհրաժարվեն ժամանել Ավստրալիա:
ԱՄՆ-ի իշխանությունները թույլատրեցին, որ թենիսիստները չգտնվեն կարանտինում, այդ պատճառով US Open-ը բարեհաջող անցկացվեց»,- Թայլիի խոսքը փոխանցում է The Canberra Times-ը:
Australian Open-ը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հունվարի 18-ից 31-ը: