Դե Բուր. Մենք ուժեղ էինք Իտալիայից
Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խոսել է Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրի՝ Իտալիայի հետ հանդիպման արդյունքի մասին:
«Իհարկե, մենք կարող էինք ավելի լավ խաղալ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ, սակայն Իտալիայի դեմ խաղում մենք ավելի ուժեղ էինք, դա ակնհայտ էր: Մենք ունեինք 60 տոկոսանոց առավելություն մրցակցի նկատմամբ:
Պետք է ուղղենք մեր սխալներն ու պատրաստվենք մյուս հանդիպումներին: Եթե շարունակենք այսպես, ապա կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- Դե Բուրի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների և Իտալիայի հավաքականի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: