Գենդուզին վարակվել է կորոնավիրուսով
Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է գերմանական «Հերտայում», վարակվել է կորոնավիրուսով:
«Հերտայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Գենդուզին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հավաքաից վերադարձել է վարակված և այժմ գտնվում է 10-օրյա կարանտինի մեջ:
21-ամյա Գենդուզին օգնել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականին հաղթանակներ տանել Լիխտեյնշտեյնի և Սլովենիայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մատեո Գենդուզին 1 տարով վարձակալությամբ «Հերտա» է տեղափոխվել հոկտեմբերի սկզբին: