Արագ շախմատի և բլիցի ԱԱ-ն հետաձգվել է
2020թ. արագ շախմատի և կայծակնային խաղի (բլից) աշխարհի առաջնությունը հետաձգվել է և տեղի կունենա 2021 թվականին, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:
Առաջնությունը նախատեսված էր անցկացնել այս տարվա դեկտեմբերին: Կազմակերպիչները հայտնել են, որ մտադիր են ԱԱ-ն անցկացնել գարնանը:
Արագ շախմատի և կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը սկիզբ է առել 1970 թվականից: 1992-ից այն անցկացվում է ՖԻԴԵ-ի հովանու ներքո: