Խուզարկություններ են կատարվել Ֆրանսիայի առողջապահության նախարարի եւ առողջապահության վարչության գրասենյակներում
Այսօր առավոտյան Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանի եւ Ֆրանսիայի Առողջապահության գլխավոր վարչության տնօրեն Ժերոմ Սալոմոնի գրասենյակներում ու բնակարաններում, հայտնել է BFM հեռուստաալիքը։
Ավելի վաղ նույն հեռուսատաալիքում առանց որեւէ պարզաբանման չեղարկել էին Սալոմոնի հետ կես ժամ տեւողությամբ եթերը։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խուզարկությունները կատարվել են կորոնավիրուսի առաջացրած հիվանդության համավարակի ժամանակ իշխանությունների գործողությունների հետաքննության շրջանակում։
Խուզարկություններ են կատարվել նաեւ երկրի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպի, կառավարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայի, մի քանի այլ նախարարների մոտ։