Մելանյա Թրամփը բուժվել է կորոնավիրուսից
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը բուժվել է կորոնավիրուսից: Նա հայտնել է, որ COVID-19-ի ախտորոշման իր թեստի արդյունքները բացասական են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախ եմ հաղորդել, որ (կորոնավիրուսի թեստի) բացասական արդյունք ունեմ»,- ասվում է ԱՄՆ նախագահի կնոջ՝ Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ կվերադառնա իր պարտականություններին, երբ կարողանա: