ՌԴ և ԵՄ քաղտնօրենները շեշտել են հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և շեշտել են զինադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ հայկական եւ ադրբեջանական կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված ընդգծվել է հումանիտար զինադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նախաձեռնությամբ»,- նշվում է չորեքշաբթի օրը կայացած խորհրդակցությունների արդյունքներով Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ: