Bild․ Գերմանիան գաղտնի միջուկային պատերազմի է պատրաստվում
Գերմանիայում գաղտնի անցկացվել են միջուկային զենքի օգտագործմամբ մարտական գործողությունների մշակման զորավարժություններ, հայտնում է Bild-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ «Տոկուն կեսօր» կոչվող զորավարժություններն անցկացվել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերում Նյորֆենիխ ավիաբազայում՝ գերմանական ՌՕՈՒ-ի եւ ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցների մասնակցությամբ։ Զորավարժություններին ընդգրկված էին կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել, զորավարժությունների գլխավոր նպատակն է Գերմանիայի պաշտպանության մշակումը ատոմային ռումբերի օգտագործմամբ։
Հոդվածում նաեւ կարծիք է արտահայտվում, որ հիմա միջուկային պատերազմ սկսելու վտանգն ավելի մեծ է, քան վերջին 3 տասնամյակում։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ դրա հիմնական պատճառը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից ԱՄՆ դուրս գալն է։