Վարչապետի ուղերձը կրքեր է բորբոքել. ՀՀԿ-ն որոշել էր հայտարարությամբ հանդես գալ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ուղերձում, ի թիվս այլ հարցերի, հայտարարեց նաեւ, թե բանակցային այդ ֆորմուլան՝ «տարածքներ ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց», ինքը ժառանգություն է ստացել նախկիններից, բայց իրենց կառավարությունը հրաժարվել է դրանից՝ նախապատվությունը տալով նախ Արցախի կարգավիճակին։
Այս հայտարարությունը կրքեր է բորբոքել նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, անգամ տեղեկություն կար, որ չեն պատրաստվում անարձագանք թողնել եւ հենց երեկ հանդես կգան հայտարարությամբ՝ հիշեցնելով Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հետ կապված, որոնք էականորեն կփոխեին իրավիճակը, եթե պահպանվեին։
Պատահական չէ, որ ՀՀԿ-ականները երեկ հրաժարվում էին մեկնաբանել վարչապետի ուղերձը, իսկ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն էլ մեզ տեղեկացրեց՝ «ամենայն հավանականությամբ, կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա», բայց հայտարարություն մինչեւ օրվա վերջը այդպես էլ չհրապարակվեց։ Տեղեկացանք, որ ՀՀԿ-ում քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ դրա ժամանակը չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: