«Յուվենտուսում» կորոնավիրուսի ևս մեկ դեպք է գրանցվել
Թուրինի «Յուվենտուսի» ամերիկացի կիսապաշտպան Ուեստոն Մակենիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալական ակումբն այս ամռանն էր վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Շալկեին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որն արդեն հեռացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարից և վերադարձել Իտալիա: Վարակվել է նաև «Յուվենտուսի» Մ-23 թիմի գլխավոր մարզիչ Լամբերտո Ձաուլին: