«Նապոլիին» տեխնիկական պարտություն է գրանցվել «Յուվենտուսի» դեմ խաղում
A Սերիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Յուվենտուս» - «Նապոլի» Իտալիայի առաջնության երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:
«Նապոլիին» տեխնիկական պարտություն է գրանցվել 0:3 հաշվով: Բացի այդ, Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից միավորներ կհանվեն, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին նախատեսված հանդիպումը վերջին պահին չեղարկվել էր «Նապոլիում» կորոնավիրուսի բռնկման պատճառով: Նեապոլցիները չէին ժամանել Թուրին, որտեղ պետք է տեղի ունենար խաղը: