Ռոնալդուն վերադարձել է Թուրին և հույս ունի մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարից և վերադարձել Իտալիա, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
35-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել տարբեր երկրներում կարանտինի պատճառով: Ավելի վաղ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Իտալիայում կորոնավիրուսի կարանտինը 10 օր է, իսկ Իտալիայում՝ 14: ՈւԵՖԱ-ի արձանագրության համաձայն՝ Ռոնալդուն պետք է կորոնավիրուսի բացասական թեստ հանձնի հանդիպումից նվազագույնը 7 օր առաջ:
Հարձակվողը հույս ունի մասնակցել «Վերոնայի» դեմ (հոկտեմբերի 25) Իտալիայի առաջնության խաղին ու կատալոնական «Բարսելոնայի» հետ (հոկտեմբերի 28 ) Չեմպիոնների լիգայի հանդիպմանը: