Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնն այսօր գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը»,-ասել է Պուտինը:
«Որքանով տեղյակ եմ, Չումակովի անվան կենտրոնը կգրանցվի երրորդ պատվաստանյութը»,-հավելել է նա:
Վեկտորային գործողության «ԷպիՎակԿորոնա» ռուսական երկրորդ պատվաստանյութը մշակել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնը: Փոխվարչապետ Տատյան Գոլիկովան Պուտինի հետ կառավարության անդամների խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային կլինիկական փորձարկումները կանցնեն ՌԴ տարբեր շրջաններում եւ կփորձարկվեն 40 000 կամավորների վրա: 60 000 դեղաչափով առաջին խմբաքանակը կարտադրվի մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել է, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններին կմասնակցի 30 000 կամավոր, դրանք կսկսվեն նոեմբերին: