Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժել է 14-ամյա երեխա. Վիճակը ծանր է. ԱՆ մամուլի խոսնակ ․(Լուսանկար)
Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,-գրել է նա։