ԵՄ առաջնորդները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 15-ին եւ 16-ին կայանալիք գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Բելառուսում տիրող իրավիճակը, Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում, ինչպես նաեւ Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպը: Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուրբաթ գագաթնաժողովի ավարտին այնպիսի թեմաներ են բարձրացվել, ինչպիսիք են Թուրքիան, Բելառուսը, Լեռնային Ղարաբաղը, Նավալնու թունավորումը»,- ասել է նա:
Ընդ որում, դիվանագետը շեշտել է, որ այս բոլոր հարցերը քննարկվել են ԵՄ խորհրդի հոկտեմբերի 12-ին կայացած նիստին, եւ այդ պատճառով նոր որոշումներ ակնկալել չարժե, եւ ԵՄ ղեկավարները պարզապես կհաստատեն համայնքի երկրների արտգործնախարարների եզրակացությունները: Նա նաեի հավելել է, որ, ինչպես սպասվում է, գագաթնաժողովը կդատապարտի Թուրքիայի վերջին հայտարարությունները եւ գործողությունները Միջերկրական ծովում: