ԱՄՆ-ում հայտնաբերվել է COVID-19-ի 52,4 հազար նոր դեպք
ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը աճել են ավելի քան 52,4 հազարով, մահացել է 800-ից ավելի COVID-19-ով վարակակիր, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ընդհանրացնում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալները։
Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում անցած 24 ժամում բժիշկները գրանցել են կորոնավիրուսով վարակման 52 406 նոր դեպք եւ 802 մահ։ Մեկ օր առաջ այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար՝ 41 653 եւ 317։