Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ 2 ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով. Արցախի տեղեկատվական շտաբ
Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել եւ Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից: Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի: Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ: Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։