Նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ. Սանտուշը՝ կորոնավիրուսով վարակված Ռոնալդուի մասին
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդու մասին, որը կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով չի կարող մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպմանը:
«Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է, նա իրեն լավ է զգում և հիվանդությունը տանում է անսիմպտոմ:
Մենք կարող ենք խաղալ և հաղթել նաև առանց Ռոնալդուի, չնայած նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ»,- Սանտուշի խոսքը փոխանցում է Record-ը:
Պորտուգալիայի հավաքականը Շվեդիային կընդունի հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: