Թրամփը հայտարարել է COVID-19-ի նկատմամբ իմունիտետի մասին և խոստացել է համբուրել ընտրողներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է համբուրել ընտրողներին, քանի որ իմունիտետ է ձեռք բերել COVID-19-ի նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հիմա ես իմունիտետ ունեմ: Ես կարող եմ իջնել (ամբիոնից) եւ համբուրել բոլորին: Ես համբուրելու եմ բոլորին` տղամարդ եւ կին: Նայեք այն տղային, որքան գեղեցիկ է նա: Ես համբուրելու եմ նրան: Ոչ մեծ հաճույքով, բայց դա նորմալ է»,- ասել է Թրամփը` ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ Փենսիլվանիայում:
Թրամփը կորոնավիրուսով էր վարակվել հոկտեմբերի սկզբին` երեք օր անցկացնելով հիվանդանոցում:
Գիտնականները կարծում են, որ COVID-19 տարած մարդն իսկապես իմունիտետ է ձեռք բերում` չնայած կան մտավախություններ, որ իմունիտետը սահմանափակ ժամանակ է տեւում: Հայտնի չէ նաեւ` կարո՞ղ է արդյոք իմունիտետ ունեցող մարդը վիրուսն այլ մարդկանց փոխանցել: