Twitter-ում արգելափակել են օգտահաշիվներ, որոնք իբր պատկանել են Թրամփի կողմնակիցներին. Reuters
Միացյալ Նահանգների Twitter ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն է, արգելափակել է մի շարք օգտահաշվներ, որոնք իբր պատկանել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թխամորթ կողմնակիցներին, սփամի տարածման և հարթակի աշխատանքում մեքենայությունների պատճառով: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
«Մեր թիմը կատարում է ստեղծված իրավիճակի հանգամանալից հետաքննություն և կգործի Twitter-ի կանոններին համապատասխան, եթե պարզվի, որ թվիթները հրապարակվել են այդ կանոնների խախտմամբ»,- մեջբերում է գործակալությունը ընկերության ներկայացուցչի խոսքը:
Ինչպես նշել Է Reuters-ը, արգելափակված օգտահաշիվների օգտատերերն օգտագործել են իրական մարդկանց լուսանկարներ մտացածին անուններով: Նրանք գրել են միանման հաղորդագրություններ, օրինակի համար. «Այո՛, ես սևամորթ եմ, և ես կքվեարկեմ Թրամփի օգիտին»: Երբեմն Էջերում ընդգծվել է, որ օգտահաշիվները պատկանում են մարտական գործողությունների վետերաններին կամ իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Սոցցացանի ներկայացուցիչները Reuters-ի հարցմանն ի պատասխան հրաժարվել են հայտնել արգելափակված օգտահաշիվների ստույգ թիվը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կկայանան հերթական ընդհանուր ընտրությունները: Այնտեղ կընտրվեն նախագահը և փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների և տարածքների նահանգապետերը: Հանրապետականներից պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարը վարում է Թրամփը, որն իր թեկնածությունը քվեարկության է դնում երկրորդ ժամկետի համար, դեմոկրատներից՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Պաշտոնակալությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին։