Լրացում. Թմրամիջոցները կծառայեն գիտությանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ առաջարկելով թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտահետազոտական նպատակներով այն ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք ունեն համապատասխան արտոնագիր:
Գործող օրենքով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր կարելի է օգտագործել բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով: Կառավարությունն այս առաջարկը հիմնավորում է հայրենական դեղագործական արդյունաբերությունը խթանելու ցանկությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: