Տասնմեկերորդ դասարանցին, որպես AXIOM թիմի անդամ, մշակել է բարձր տեխնոլոգիական SensPin սենսորային-ամրակ՝ պաշտպանական բժշկական դիմակների աղտոտվածության աստիճանը որոշելու համար
Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի (Ռուսաստան) Համալսարանական դպրոցի տասնմեկերորդ դասարանցի Գեորգի Բուդնիկը, որպես AXIOM թիմի անդամ, մշակել է բարձր տեխնոլոգիական SensPin սենսորային-ամրակ՝ պաշտպանական բժշկական դիմակների աղտոտվածության աստիճանը որոշելու համար: Այս մասին հայտնել է բուհի մամուլի ծառայությունը:
Սարքն իրենից ներկայացնում է փոքրիկ ամրակ, որն ամրանում է պաշտպանիչ դիմակի ներսի մասին: Երբ դիմակի գործվածքը մարդու շնչից թրջվում է, ինչը հանգեցնում է դրա պաշտպանիչ հատկությունների կորստին, սենսորային ամրակը ծանուցում է ուղարկում օգտվողի սմարթֆոնին: Սենսորը բազմակի օգտագործման է եւ լիցքավորվում է անլար դոկ-կայանի միջոցով:
«Ամբողջ աշխարհում առաջադեմ գիտնականները այժմ պայքարում են COVID-19-ի դեմ: Բոլորը գիտեն անձնական պաշտպանության միջոցներ, մասնավորապես` հիգիենիկ դիմակներ կրելու խորհրդատվության մասին: Բայց դիմակի մակերեսին մեր շնչառությունից ստեղծվում է խոնավ միջավայր, որը նպաստում է վիրուսների եւ բակտերիաների բազմացմանը, ուստի անընդհատ նույն դիմակը կրելը անարդյունավետ է: Մեր լուծումը կհուշի, թե երբ է պաշտպանական միջոցը կորցնում իր հատկությունները: Դա փոքր, թեթեւ սարք է, որն օգնում է հետեւել առողջությանը»,- ասել է SensPin նախագծի ղեկավար Գեորգի Բուդնիկը:
Այս համակարգն արդեն ունի կոմերցիոն տարբերակ եւ իրականացվում է ինտերնետի միջոցով: