«Ցույց հանուն խաղաղության». Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյան
Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, ակտիվորեն հետեւում ու արձագանքում է Արցախում ծավալվող իրադարձություններին։
Մոդելը Instagram-յան էջի Stories Բաժնում վերահրապարակել է տեսագրությունը, որը պատկերում է Լոս Անջելեսում հայերի խաղաղ ցույցի կադրերն ու գրել. «Բողոք հանուն խաղաղության»:
Ավելի վաղ մոդելը գրառում էր արել՝ նշելով. «Իմ գեղեցիկ հայրենիքի`Հայաստանի ժողովուրդը պատերազմի մեջ է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով հարձակվում են մեր Հայաստանի վրա: Սա բախում կամ հակամարտություն չէ, սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է ոչ միայն մեր խաղաղությանը եւ սեփական տանը ապրելու իրավունքին, այլեւ մեր գոյությանը: Եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»։