Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կատարել Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պարտավորությունները
Ռուսաստանի Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանին եւ Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջությամբ կատարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:
Ըստ ՌԴ ՊՆ-ի` Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հետ:
«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել ադրբեջանական եւ հայկական կողմերի պարտավորությունները` հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- հայտնել են նախարարությունում: