Ադրբեջանում համավարակի անվան տակ փակվում են համայնքների ելքերն ու մուտքերը. պատգամավոր
Ադրբեջանում համավարակի անվան տակ փակվում են որոշ քաղաքների և գյուղական շրջանների ելքերն ու մուտքերը։ Վստահ եմ՝ իրական պատճառը համավարակը չէ, այլ՝ պատերազմը։
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Սպասենք հակառակորդի թիկունքում հետագա զարգացումների: Առաջին օրվանից ասել եմ՝ պատերազմը դաժան հետևանքներ է ունենալու Ալիևի իշխանության համար: