Սկսե՞լ, թե՞ չսկսել գովազդային արշավները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախին պարտադրված պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են ցանկացած տիպի գովազդային արշավները թե՛ թվային միջավայրում, թե՛ ավանդական մարքեթինգային ուղիներով։ Սա բխում էր հանրային պահանջից և որոշակի ուղերձներ էր պարունակում իր մեջ՝ դեպի առաջնագիծ բոլոր ռեսուրսներն ուղղելու առումով:
Սակայն դժվար է ասել, թե որքան կշարունակվի այս վիճակը, իսկ գովազդի բացակայությունը, մասնագետների կարծիքով, արդեն իսկ վնաս է հասցնում բիզնեսին՝ իր հնարավոր հետևանքներով:
Այնինչ, ակնհայտ է, որ այս պարագայում առավել ամուր պետք է լինի թիկունքն ու տնտեսությունը: Օրերս հայտարարություն էին տարածել Հայաստանի թվային մարքեթինգային մասնագիտական համայնքի ներկայացուցիչները՝ նշելով, որ անհրաժեշտ է վերսկսել գովազդային արշավները:
Միևնույն ժամանակ նրանք շեշտել էին, որ հարգում են նաև «հակառակ տեսակետը պաշտպանող գործընկերներին, ովքեր խուսափում են այս օրերին գովազդային արշավներ իրականացնելուց»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: