«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի ղեկավարության պահվածքից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շրջանում դժգոհություն է առաջացրել ակումբի ղեկավարության վերաբերմունքը թիմի պահեստային դարպասապահ Սերխիո Ռոմերոյի նկատմամբ:
Ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոմերոյին ձեռք բերելու ցանկություն էր հայտնել «Էվերտոնը», սակայն մանչեսթերյան ակումբը մերժել էր առաջարկը:
Սերխիո Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա որևէ հանդիպում չի անցկացրել ակումբի կազմում:
Ավելի վաղ 33-ամյա Ռոմերոյի կինը Ինստագրամում կատարած գրառմամբ քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը՝ նշելով, որ ակումբն անարդար է վարվում Ռոմերոյի հետ: