Ալաբան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ
Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան հերթական անգամ մերժել է մյունխենյան ակումբի առաջարկը, տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բավարիան» ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն Ալաբան մերժել է առաջարկը:
Դավիդ Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբայի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսը»: