Տեր Շտեգենը ցանկանում է դառնալ «Բարսելոնայի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռևս չի կարողանում համաձայնության գալ թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում:
Goal.com-ի տեղեկություններով՝ Տեր Շտեգենը «Բարսելոնայից» պահանջել է տարեկան 24 միլիոն եվրո աշխատավարձ, այնուհետև գումարը պակասեցրել մի քանի միլիոն եվրոյով:
Եթե «Բարսելոնան» ընդունի 28-ամյա դարպասապահի պայմանը, ապա Տեր Շտեգենը կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից հետո:
Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից: