«Մենք 1915 թ-ի հայերը չենք. կստիպենք վճարել ամեն ինչի համար». Հոլիվուդի հայազգի դերասան Մարկո Խան
Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է արել` սատարելով հայերին: Ազգությամբ հայ դերասանն ավելի քան վստահ է` այսօր հայերն ավելի ուժեղ են ու պատրաստված:
«Մենք այլեւս 1915 թ-ի հայերը չենք, մենք ցեղասպանությունից փրկվածների սերունդն ենք` ավելի կիրթ, ավելի ինքնաբավ, ավելի զինված: Մենք չենք հանձնվելու առանց կռվի, մենք ավելի շատ բան ենք վերցնելու նրանցից: Եվ քանի որ հիմա մենք տարածված ենք ամբողջ աշխարհով մեկ, նրանց կստիպենք վճարել ամեն ինչի համար»,- գրել է Խանը:
Ավելի վաղ դերասանը կոչ էր արել իր հետեւորդներին դատապարտել ադրբեջանա-թուրքական սադրանքները` բարձրաձայնելով ճշմարտությունը: «Հայկական գոյամարտը կարեւոր է մի քանի պատճառով. Հայն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից է, որը նաեւ առաջին ազգն է, որ ընդունել է Քրիստոնեությունը. Հայաստանում կան եկեղեցիներ, որոնք դարերի պատմություն ունեն: Բայց այսօր այդ բարբարոսներն ուզում են իրենց բենզինի գումարներով մաքրել այդ պատմությունն ու մշակույթը` փորձելով ստեղծել իրենց կեղծ վարկածը: Խնդրում եմ` օգնեք Հայաստանին` գոնե ճշմարտությունը տարածելով: Մեզ համար կարեւոր է ցանկացած աջակցություն»,- գրել էր նա: