Պատոն ցանկանում է վերադառնալ Իտալիա
Իտալական «Միլանի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն մտադիր է վերադառնալ Իտալիայի առաջնություն:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ 31-ամյա Պատոյի ծառայություններով հետաքրքրված են «Ջենոան», «Սպեցիան» և «Մոնցան»:
Բրազիլացի հարձակվողն օգոստոսից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում և նոր ակումբին կմիանա անվճար:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը «Միլանում» հանդես է եկել 2007-2013 թվականներին՝ ակումբի կազմում 150 խաղում դառնալով 63 գոլի հեղինակ: