Բեռնարդեսկին ապաքինվել է վնասվածքից ու վերսկսել մարզումները
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկին վերսկսել է մարզումները, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:
26-ամյա հարձակվողն Իտալիայի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել սեպտեմբերի սկզբին:
Սպասվում է, որ իտալացի հարձակվողը պատրաստ կլինի Ա Սերիայի չորրորդ տուրի՝ «Կրոտոնեի» դեմ խաղին, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 17-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերիկո Բեռնարդեսկին ոչ մի հանդիպման չի մասնակցել «Յուվենտուսի» կազմում: