Ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա էին եկել Սիրիայից․ Քադիրով
Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ժամանակ ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա էին եկել Սիրիայից ահաբեկչական հարձակումներ կատարելու նպատակով։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։
«Վերջին շրջանում այս «շեյթանները» փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնվելով Սիրիայում եւ այլ երկրներում: Իսկ այժմ, ստանալով իրենց արեւմտյան հովանավորների պատվերը, վերադարձել են եւ որոշել մի շարք ահաբեկչություններ իրականացնել,- նշել է Քադիրովը։ - Դժոխքի շները, հավանաբար, մոռացել են, որ մենք Չեչենական Հանրապետությունում խաղաղությունն ու կարգը չենք վերականգնել նրա համար, որ բանդիտները խախտեն քաղաքացիների անդորրը։ Ցանկացածը, որը կսպառնա տարածաշրջանի կայունությանը, անմիջապես կոչնչացվի։ Այդպես է եղել եւ այսուհետեւ էլ այդպես կլինի»։
Նրա խոսքով՝ գրոհայինները վաղուց էին հաշվառված օպերատիվ բազայում եւ հետախուզման մեջ էին։ Քադիրովը նաեւ հրապարակել է վնասազերծվածների տվյալները։
Նրանցից երեքը ծագումով Գրոզնիից են՝ գրանցված են Չեչնիայում, չորրորդը նույնպես Չեչնիայում է գրանցված, նրա ծննդավայրի մասին տվյալները չեն ներկայացվում։