ԱՄՆ-ի հայությունն աննախադեպ կերպով միավորվել է՝ մի կողմ դնելով տարբերությունները․ Վիգեն Հովսեփյան. CivilNet (Տեսանյութ)
Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույց՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ի աջակցություն Արցախի։ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ցույցի կազմակերպիչներից ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանը նշում է՝ աշխատանքները տարվում են երեք ուղղությամբ։
Նա անդրադառնում է Արցախի միջազգային ճանաչմանն ու ԱՄՆ-ի՝ ղարաբաղյան կարգավորման հարցում դերակատարմանը։
Վիգեն Հովսեփյանն ասում է, որ ամերիկահայությունն աննախադեպ կերպով միավորվել է՝ մի կողմ դնելով տարբերությունները։