Լապշին. Եթե էմոցիոնալ և անտրամաբանական որոշումներ ես տեսնում, ապա իմացիր` դա Իլհամն է
Տրագիկոմիկ իրավիճակը խայտառակակված Իլհամ Ալիեւի շուրջ, ով շտապեց հայտարարել, որ ադրբեջանցիները վերցրել են Հադրութը, շարունակվում է: Հիշեցնեմ, որ չորս օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հադրութը վերցված է, մինչդեռ դա ճիշտ չէր, եւ, ցավոք Ալիեւի համար, քաղաքը ոչ միայն չէր վերցվել, այլ այնտեղ էին նաեւ ռուսական հեռուստաընկերությունների մի քանի նկարահանող խմբեր, որոնք այնտեղից ռեպորտաժներ էին վարում: Այսպիսով, ակնհայտ դարձավ, որ Ալիեւին պարզապես հիմարացնում են իր իսկ գեներալները, որոնք ապատեղեկացնում էին պետության ղեկավարին ռազմաճակատի իրավիճակի վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Հիշում եմ, որ ՄՄՀՊԻ-ում Ալիեւի հետ սովորած եւ նրան, կարելի է ասել, ուսանողական տարիներից ճանաչող մի ռուս դիվանագետ ինձ ասաց. «Եթե էմոցիոնալ եւ անտրամաբանական որոշումներ ես տեսնում, ապա իմացիր, որ դա Իլհամն է»: Այժմ մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի համար պատերազմի երկու շաբաթվա ընթացքում նախագահ Ալիեւը վերջապես գոնե ինչ-որ որոշումներ կայացրեց, իսկ ավելի կոնկրետ` հիմար եւ էմոցիոնալ:
1. Նա ամպագոռգոռ հայտարարեց, որ քրեական գործեր է հարուցել լրագրող Սեմյոն Պեգովի դեմ, ով այն ռուս լրագրողների թվում էր, ովքեր նկարահանում էր Հադրութը: Այսինքն, նա չի պատժել իր իսկ գեներալներին` իրեն խաբելու համար, սակայն որոշել է անձնական վրեժ լուծել ռուս լրագրող տղայից, ով Իլհամի որդու տարիքին է:
2. Նա արդեն չորրորդ օրն անընդմեջ նետում էր իր ողջ ուժերին` Հադրութը գրավելու համար եւ հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդ տղաների է տեղակայաել այնտեղ: Ինչի ՞ համար: Հոգեբանական բարդույթ եւ մոլուցք: Նրա համար կարեւոր է Ադրբեջանի դրոշը կանգնեցնել հենց Հադրութում, լուսանկարել այն եւ այսքանը, ինչից հետո կարելի է խայտառակ կերպով փախչել Հադրութից եւ վերջ տալ պատերազմին: Սկզբունքային հարց է:
Երկրի ղեկավարը լիովին անտեսում է այն փաստը, որ հիմա Հադրութն իրենց պետք չէ, դա ծուղակ է, որ ռազմավարական առումով պետք էր սկսել Ֆիզուլիից (արդեն ուշ է), եւ դա թույլ կտար մաքրել ֆլանգը եւ բացել ճանապարհ դեպի Ստեփանակերտ: Բայց ոչ. նա կսպանի իր հազարավոր զինվորների, կպարտվի պատերազմը, բայց նրա համար կարեւոր է անձամբ ապացուցել Սեմյոն Պեգովին, որ դրոշը կլինի այնտեղ, որտեղ նա խոստացել է իր ելույթում:
Եթե ես լինեի Պեգովի փոխարեն, կմտածեի, թե ինչպես իմ շահերից մանիպուլացնել Ադրբեջանի եւ անձամբ Ալիեւի գործողությունները, եթե նրանք այդքան շատ ռեսուրսներ են ծախսում իմ վրա: Այժմ Պեգովի դեմ գործ հարուցելու ադրբեջանցիների չմտածված որոշման պատճառով կարելի է դուրս գալ ռազմական լրագրության սահմաններից ԱՊՀ շրջանակներու: Թշնամու սխալը պետք է օգտագործել ամբողջ ծավալով:
P.S Մի քիչ թեմայից դուրս, բայց ձեզ կհետաքրքրի: Երբ 2016 թվականին ինձ բռնեցին Մինսկում եւ Ալիեւի ինքնաթիռով պատվով բերեցին Բաքու, հիշում եմ, որ իսրայելցիները փորձում էին բանակցություններ վարել` ինձ այնտեղից դուրս բերելու համար: Իսրայելի անունից բանակցողն Aeronautics ռազմական կոնցեռնի ղեկավարներից մեկն էր:
Այդ մարդու խոսքով` ադրբեջանական կողմի հետ խորհրդակցությունների առաջին իսկ րոպեներից իրեն ցնցել էին խոսքերը. «Եթե Լապշինին անմիջապես բաց թողել, ապա նա (Լապշինը) կմտածի, որ մենք թուլամորթներ ենք»: Իսրայելցու դեմքը երկարեց, նա չէր հավատում, որ ամբողջ Ադրբեջան պետության կառավարությունն անհանգստացած է, թե իրենց մասին ինչ կմտածի ինչ-որ Լապշին: Իսրայելցին հարցրեց` մի՞թե դուք թքած չունեք, թե ինչ կմտածի ձեր մասին Լապշինը: Ինչին ի պպատասխան նրանք մատով դեպի վերեւ ցույց տվեցին` իբր մենք բոլորս հասկանում ենք, որ հիմարություն է, բայց այստեղ «գլխավորն» է անձամբ զբաղվում Լապշինով»,- գրել է նա: