Երիտասարդը Facebook-ի տիրույթում աճուրդի է հանել ՀՀ Վարչապետի դիմանկարը. Ողջ հասույթը նվիրաբերվելու է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար», «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Օգտատեր Աշոտ Բաղդասարյանն իր Facebook-ի էջում գրել է.
«Միանալով նկարիչ ընկերներիս, վաճառքի եմ հանել իմ կողմից նկարված վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը, որի ողջ հասույթը նվիրաբերվելու է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար», «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ցանկացողները կարող են մեկնաբանություններում գրել այն գումարը որով որ կգնեն նկարը, կարող եք գրել նաև անձնական նամակով:
Նկարը կվաճառվի այն գնորդին, որն կտա ամենից շատ:
40*30 սմ, նկարված է՝ գունավոր գրիչներով, նկարի հետ միասին կնվիրենք շրջանակ»: