«Մանչեսթեր Սիթին» ամենաշատն է ծախսել այս կազմի վրա, երկրորդը ՊՍԺ-ն է
CIES Football Observatory հետազոտական կենտրոնը հաշվել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ակումբների ընթացիկ կազմերի վրա ծախսած գումարները։
Այս կազմը հավաքելու համար ամենաշատը ծախսել է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը վճարել է 1 միլիարդ եվրոյից ավելի։ Լավագույն եռյակում են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 1,036 միլիարդ եվրո
ՊՍԺ (Ֆրանսիա) – 888 միլիոն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 844 միլիոն եվրո
«Բարսելոնա» (Իսպանիա) – 826 միլիոն եվրո
«Չելսի» (Անգլիա) – 763 միլիոն եվրո
«Ռեալ» (Իսպանիա) – 708 միլիոն եվրո
«Լիվերպուլ» (Անգլիա) – 666 միլիոն եվրո
«Յուվենտուս» (Անգլիա) – 594 միլիոն եվրո
«Արսենալ» (Անգլիա) – 590 միլիոն եվրո
«Էվերտոն» (Անգլիա) – 504 միլիոն եվրո
«Աթլետիկո» (Իսպանիա) – 483 միլիոն եվրո
«Տոտենհեմ» (Անգլիա) – 479 միլիոն եվրո
«Նապոլի» (Իտալիա) – 467 միլիոն եվրո
«Ինտեր» (Իտալիա) – 439 միլիոն եվրո
«Բավարիա» (Գերմանիա) – 408 միլիոն եվրո