Կրակոցներ կանգառում Նիժնի Նովգորոդի մարզում. կան զոհեր
Նիժնի Նովգորոդի մարզի Բոր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ավտոբուսի ու կանգառում կանգնած մարդկանց վրա: Միջադեպի արդյունքում չորս մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են:
Տուժածներից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հրաձգությունն իրականացրել է 18-ամյա Դանիիլ Մոնախովը: Գործակալության տվյալներով, դեպքից անմիջապես առաջ երիտասարդը վիճաբանել է տատիկի հետ: Հանցագործը հրացանով վիրավորել է տարեց կնոջ, որը հետագայում մահացել է հիվանդանոցում, ապա սպանել է հարևանին, իսկ հետո կանգառում գնդակահարել է երկու մարդու: Ենթադրաբար, հանցագործը եղել է անմեղսագիտակ վիճակում:
Հրաձիգին չի հաջողվել ձերբակալել տաք հետքերով, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հաղորդվում է, որ Մոնախովի մոտ կարող է լինել երկու հարթ տրամաչափի հրացան և 40 փամփուշտ: