«Ռոմայի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ամադու Դիավարայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին 23-ամյա ֆուտբոլիստը հայտնել է Ինստագրամում:
Վերջերս Դիավարան միացել էր Գվինեայի հավաքականին, սակայն արդեն հեռացել է ազգային թիմի ճամբարից և ինքնամեկուսացել: Ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ լավ է զգում իրեն:
Ավելի վաղ Գվինեայի հավաքականին ֆուտբոլիստներից կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև Նաբի Կեյտայի, Իբրահիմ Կոնեի, Իբրահիմ Կամարայի, Ֆլորենտին Պոգբայի ու Ֆրանսուա Կամանոյի մոտ: