Տոտիի հայրը մահացել է կորոնավիրուսի հետևանքով
Հռոմի «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտիի հայր Էնցո Տոտին մահացել է կորոնավիրուսի հետևանքով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Էնցո Տոտին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի դրական թեստ հանձնելուց հետո: Օրեր առաջ նրա մոտ սրտի կաթված էր տեղի ունեցել:
«Ռոման» ցավակացել է Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողի ընտանիքին. «Հանգչիր խաղաղությամբ, Էնցո: Գրկում ենք Տոտիի ամբողջ ընտանիքին»,- ասվում է ակումբի ցավակցական ուղերձում:
Էնցո Տոտին 76 տարեկան էր: