Ջոկովիչ. Նադալն ապացուցեց, որ բոլորը սխալվում էին
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալից կրած պարտությունը 0:6, 2:6, 5:7 հաշվով:
«Սա այն օրերից էր, երբ քեզ մնում է միայն խոնարհվել մրցակցի առաջ և շնորհավորել նրան: Ես նույնպես մտածում էի, որ այսպիսի պայմաններն ավելի շատ են համապատասխանում ինձ: Ամբողջ մրցաշարի ընթացքում ես հրաշալի էի զգում ինձ: Սակայն Ռաֆան ապացուցեց, որ բոլորը սխալվում էին: Այդ պատճառով նա մեծագույն չեմպիոն է: Նադալն անցկացրեց ֆանտաստիկ հանդիպում»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis Head-ը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Նադալը 13-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»: Իսպանացին դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող՝ կրկնելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նվաճումը։