ԵՄ-ը երկարաձգել է ՌԴ զինված ուժերի ԳՇ ԳՎ պետի նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովի եւ նրա տեղակալի նկատմամբ պատժամիջոցները: Որոշման համաձայն, որն ընդունվել է երկուշաբթի ԵՄ ԱԳՆ երկրների ղեկավարների համաժողովի ժամանակ, Կոստյուկովի եւ նրա տեղակալի համար մուտքը ԵՄ տարածք փակ է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 16-ը, իսկ ԵՄ-ում նրանց գույքը, եթե նմանը կա, կմնա սառեցված նույն ժամկետով, հաղորդում է DW-ը:
Եվրամիությունը Կոստյուկովին եւ նրա տեղակալին մասնակից է համարում Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկիրպալների թունավորման մեջ: