Ամերիկյան ղեկավարությունը չի կարող լռել, մինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տառապում է․ կոնգրեսական
Ամերիկյան ղեկավարությունը չի կարող լռել, մինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տառապում է։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է կոնգրեսական Թոնի Կարդենասը։
«Մենք պետք է անհապաղ դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ոլորտում ցուցաբերվող աջակցությունը, եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք Թուրքիային հասկացնի, որ նա չի կարող բորբոքել բռնության կրակը... Իմ սիրտը Ամերիկայի հայ համայնքի հետ է, որն ամբողջ երկրում ակցիաներ է անցկացնում ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից բռնության դեմ։ Ես աղոթում եմ, որ Բաքուն պահպանի հրադադարը, եւ որ դիվանագիտական ջանքերը շարունակվեն»,- նշել է նա։