«Իսրայելի կառավարությունը չի կարող թույլ տալ զենքերի հետագա մատակարարում Ադրբեջան». Սերժ Թանկյան
«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակտիվորեն հետեւում է իրադարձություններին Արցախում ու կոպիտ արձագանքում հակառակորդի գործողություններին։
Այս անգամ նա գրառում է Twitter-ում. «Իսրայելի կառավարությունը չի կարող թույլ տալ զենքերի հետագա մատակարարում Ադրբեջան՝ իմանալով, որ դրանք օգտագործվում են՝ թիրախավորելու համար Արցախի խաղաղ բնակչությանը։ Սա ոչ դիտավորյալ կերպով Իսրայելի բնակչությանը հանցակից է դարձնում Հայաստանի դեմ ազերիների ու թուրքերի պատերազմական հանցագործություններին»։