Մբապեն նշել է՝ ում է համարում իր կուռքը
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրի՝ Պորտուգալիայի հետ հանդիպումից հետո նոր գրառում է կատարել Թվիթերի իր պաշտոնական էջում:
21-ամյա Մբապեն տեղադրել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ լուսանկար՝ նշելով, որ նրան համարում է իր կուռքը:
Ֆրանսիա - Պորտուգալիա հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով: