«Բոլոր ազերին ու թուրքերին, որոնք պաշտպանում են հարձակումը. ի՞նչ ունեք ասելու հիմա». աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը՝ Հադրութի դեպքերի մասին
Համաշխարհային հայտնիություն վայելող դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը Հայաստանի ու Արցախի համար այդ բարդ օրերին աջակցում է Հայաստանին։ Օրեր առաջ նա կադր էր հրապարակել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից՝ նշելով. «Արցախը Հայաստան է»։
Այս անգամ դիզայներն Instagram-յան էջի Storis բաժնում կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ, ըստ որի՝ ադրբեջանական դիվերսանտները Հադրութում երկու քաղաքացու են սպանել, այդ թվում մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն։
«Բոլոր ազերին ու թուրքերին, որոնք պաշտպանում են հարձակումը, ի՞նչ ունեք ասելու հիմա։ Ամոթ ձեզ»,- հրապարակումը մեկնաբանելով՝ գրել է Ջաբոտյանը։