«Մենք չենք կարող ընտրության առաջ կանգնել, երբ խոսքը հայերի` իրենց պատմական հայրենիքից` Արցախից բնաջնջման մասին է». Էրիկ Էսրաիլյան
«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանը շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում բարձրաձայնել արցախահայության խնդիրներն ու ադրբեջանա-թուրքական հարձակումների ու ահաբեկչական գործողությունների հետեւանքները: Ինստագրամյան իր էջում ամերիկահայ պրոդյուսերը կոչ է արել հայերին ակտիվորեն աշխատել ճշմարտությունը տարածելու ուղղությամբ` զուգհեռ կատարելով անհրաժեշտ դրամահավաքը` Հայաստանին ու Արցախին աջակցելու համար:
«Շնորհակալ եմ իմ բոլոր քույրերին ու եղբայրներին, որոնք շարունակում են տարածել ճշմարտությունը: Խնդրում եմ` շարունակեք նույն տեմպով, քանի որ դա, իսկապես, բերում է ցանկալի փոփոխությունները, եւ այժմ մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրների կառավարությունները, մարդու իրավունքի գրասենյակները, լրագրողներն ու ազդեցիկ լիդերներն այս պահին ուշադրություն են դարձնում մեր խնդրին եւ իմանում են ճշմարտությունը: Խնդրում եմ` եկեք փորձենք լրացուցիչ ուշադրություն գրավել, լռելը մեզ ոչնչի չի բերի: Մենք չենք կարող ընտրության առաջ կանգնել, երբ խոսքը հայերի` իրենց պատմական հայրենիքից` Արցախից բնաջնջման մասին է: Մենք ենք մեր սարերը: Ես աղոթում եմ խաղաղության համար, որը մենք կունենանք, եթե ձեզանից շատերը խոսեն, կապնվեն իրենց կառավարության ներկայացուցիչների հետ, կազմակերպեն խաղաղ ցույցեր եւ անեն ամենը, ինչ կարող են: